Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպես գտնել երազանքի տղամարդուն. 1in.am

Ինչպես գտնել երազանքի տղամարդուն. 1in.am

Այսօր հարուստ ընկեր գտնելու համար միայն գեղեցիկ ու առանց բարդույթների լինելը բավական չէ: Անհրաժեշտ է ունենալ կարևոր տեղեկություններ, թե որտեղ է պետք փնտրել ձեր երազանքի տղամարդուն:

 

Եթե Դուք պատրաստ եք ակտիվ որոնումների, ապա elle.ru-ն Ձեզ մի քանի խորհուրդներ կտա:

 

Խորհուրդ №1

Սոցհարցում անցկացրեք այն ընկերուհիների շրջանում, ովքեր հաջող ռոմանտիկ հարաբերությունների փորձ ունեն՝ որտեղ, երբ և ինչ պայմաններում է նրանց հաջողվել ծանոթանալ ընտրյալի հետ: Լավ տղամարդիկ, ինչպես նաև լավ կանայք միանման ճաշակ ունեն և նույն վայրերն են այցելում:

 

Խորհուրդ №2

Միտումները տարեցտարի փոխվում են: Ի հայտ են եկել նոր միտումներ՝ մոդայիկ է փեսացուների փնտրել ծանոթությունների կայքերում և բջջային հավելվածներում, մաֆիա խաղի ակումբներում և էքստրեմալ վարման դասընթացներին:

 

Խորհուրդ №3

Սկսեք հաճախակի այցելել առողջ սննդի խանութներ: Ճիշտ տղամարդիկ նաև ճիշտ են սնվում և երբեք խնայողություններ չեն անում այդ հարցում:

 

Խորհուրդ №4

Մարզումներ, մարզումներ և ևս մեկ անգամ մարզումներ: Հետևել ֆիզիկական վիճակին ու առողջությանը հիմա նորաձև է, այդ պատճառով մարզական հագուստով և կոշիկներով աղջիկը այս հարցում մրցակիցներ չի ունենա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kaya-women.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ